«Կրասնոդար»-ը մտադիր է երկարաձգել Սպերցյանի հետ պայմանագիրը
31 Հուլիսի 2025, 17:40
«Կրասնոդար»-ի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանի հետ: Այս մասին հայտնում է Armenie Football կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «հարավցիները» ցանկանում են 25-ամյա հայ կիսապաշտպանին նոր պայմանագիր առաջարկել ավելի շահավետ պայմաններով: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: