«Արարատ-Արմենիա»-ն փայլուն հաղթանակ է տարել «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի դեմ խաղում

01 Օգոստոսի 2025, 00:13

Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիա»-ն Սիբիուի «Քաղաքային» մարզադաշտում մրցել է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի հետ և հաղթել մրցակցին 2:1 հաշվով։ 

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացել է «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։ 53-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Հաղթական գոլը 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ից խփել է գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ։