Պետք չէ ոչնչացնել, ավելի լավ է մեզ տվեք. Ղրիմի ղեկավարը՝ ադրբեջանցիների կողմից Այվազովսկու հուշարձանի քանդման մասին

01 Օգոստոսի 2025, 17:06

Քաղաքականություն

Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովն իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է Արցախում ադրբեջանցիների կողմից մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը:

«Մի քանի խոսք մեծ նկարիչ Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկու հուշարձանի քանդման հետ կապված շատ տգեղ պատմության մասին:

Հուշարձանների դեմ պատերազմը ոչ ոքի հարիր չէ, անկախ այն շարժառիթներից, որոնցով փորձում են նման քայլերն արդարացնել։ Եվ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Ուկրաինայի օրինակը բոլորի աչքի առաջ է։ Սա վտանգավոր ախտանիշ է, առաջին հերթին, հենց քանդողների համար։

Իսկ տվյալ դեպքում, ի վերջո, խոսքը իսկապես հանճարեղ նկարչի մասին է, ով անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային մշակույթի գանձարանում։

Հովհաննես Այվազովսկին մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել քանդված հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի վայրում։ Ինչպես և ռուսական պատմության և մշակույթի հետ կապված այլ հուշարձաններ, որոնք թիրախավորել են վանդալները։ Պետք չէ դրանք ոչնչացնել, ավելի լավ է մեզ տվեք»,- գրել է նա։