Կոնան Արսլանյանը կարիերան կշարունակի Մարսելի հայկական համայնքի թիմում
01 Օգոստոսի 2025, 18:54
ՀՀ ֆուտբոլի պատանեկան հավաքականի պաշտպան Կոնան Արսլանյանը պայմանագիր է կնքել Մարսելի հայկական համայնքը ներկայացնող UGA Ardziv ակումբի հետ, որը հանդես է գալիս Ֆրանսիայի հինգերորդ լիգայում։
19-ամյա Արսլանյանը Մարսելի «Օլիմպիկ»-ի և «Գրենոբլ»-ի ակադեմիաների սան է։ Նա նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Մարինյան»-ի կազմում՝ Ֆրանսիայի Մ19 տարեկանների առաջնությունում, որտեղ 12 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Մարզիկը Հայաստանի Մ19 հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում։ UGA Ardziv-ում նա կմիանա մի շարք հայ ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև ազգային թիմի նախկին պաշտպան Գաել Անդոնյանը։