Գյուղի միակ աշխատատեղը հանքն է, բայց կրճատումներ են եղել. Սոթքի բնակիչ
04 Օգոստոսի 2025, 19:20
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղի բնակիչներից մեկը Marz.news-ի հետ զրույցում խոսել է գյուղում ապրելու դժվարությունների մասին:
«Մենք բնիկ Մարտունուց ենք, 35 տարի այստեղ ենք ապրել։ Իհարկե, մեր հողն ու ջուրն է, մենք այստեղ ենք արարել, այստեղ են մեր արմատները: Որ եկել ենք, փոքր են եղել իմ երեխաները։ 3 տղա ունեմ, հարսներս են իմ աղջիկները»,- նշել է գյուղի բնակիչը։
Նրա խոսքով՝ գյուղի միակ աշխատատեղը հանքն է:
«Պետական աշխատավարձ չի մտնում տուն, դժվարություններ շատ-շատ կան։ Պետք է սպասենք, աշնանը կարտոֆիլ, անասուն վաճառենք։ Սեզոնային էլի: Աշխատատեղ չկա, մենակ հանքն է աշխատում, բայց կրճատումներ տեղի ունեցան, հիմնականում գյուղի մեծամասնությունը դուրս մնաց գործից»,- նշել է բնակիչներից մեկը։