Հաջորդ շաբաթ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն

07 Օգոստոսի 2025, 12:36

Քաղաքականություն

Հաջորդ շաբաթ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Այս կերպ նա մեկնաբանել է The New York Times-ի հրապարակումն այն մասին, որ Թրամփը հույս ունի Պուտինի հետ հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ:

«Ուղենիշը նշվել է հաջորդ շաբաթ, սակայն կողմերը ձեռնամուխ են լինում այդ կարևոր հանդիպման նախապատրաստմանը, և թե քանի օր կտևի այն, առայժմ դժվար է ասել։ Բայց հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպման անցկացման տարբերակը քննարկվել է, և մենք այդ տարբերակին միանգամայն դրական ենք վերաբերվում», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։