«Assadakah News»-ը հոդված է հրապարակել Հայաստանի ինքնատիպության մասին
«Assadakah News» պարբերականը, որը մասնագիտացած է արաբական աշխարհում Իտալիայի և Իտալիայում արաբական աշխարհի լուսաբանման մեջ, Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ այն անվանելով մի երկիր, որը գրավում է իր ինքնատիպությամբ, գեղատեսիլ բնապատկերներով և հոգևոր հյուրընկալությամբ:
Հոդվածում ներկայացված են ութ գեղատեսիլ արշավային արահետներ, որոնք իդեալական են նրանց համար, որոնք ձգտում են միավորվել բնության հետ, հետաքրքրված են մշակույթով և նախընտրում են ճանապարհորդել զբոսաշրջիկների եռուզեռից հեռու:
Լրագրողները հատուկ ուշադրություն են դարձրել Կովկասյան արահետին, Խոսրովի պետական արգելոցին, Լեգենդների արահետին և Դիլիջանի ազգային պարկին՝ վայրեր, որտեղ կարելի է իսկապես զգալ Հայաստանի ոգին՝ վայելելով նրա բնական հարստությունը: