Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման

08 Օգոստոսի 2025, 23:06

Քաղաքականություն

Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր էին փոխանակվել նաև ՀՀ վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումների շուրջ: