Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ հարգելով ՀՀ-ի ինքնիշխանությունը․ Թրամփի

09 Օգոստոսի 2025, 00:10

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում Սպիտակ տանը մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 

Թրամփը հանդիպման ընթացքում ընդգծել է․ «Ես չէի խնդրել, բայց մեծ պատիվ է ինձ համար, որ երթուղին կրելու է իմ անունը։ Այն թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Իսկ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են միանալու ենթակառուցվածքների զարգացմանը»։