Տարածքների փոխանակում կարող է իրականացվել. Փաշինյան

09 Օգոստոսի 2025, 10:37

Քաղաքականություն

Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։ Պիտի սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ։ Կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա կամ օրինակ հանրաքվեների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականացվի այն տրամաբանությամբ, որ 29,743 քմ կմ տարածքը անխախտելի մնա»,-ասել է Փաշինյանը։

Հիմա եթերում