Հուսով ենք՝ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին․ Կոստանյան

11 Օգոստոսի 2025, 14:20

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «պատմական» եռակողմ գագաթնաժողովը որակել է որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ։ Այս մասին նա ասել է «Անադոլու» գործակալությանը:

«Այս իրադարձությամբ մենք տեսնում ենք կարևոր հանգրվան և հնարավորություն, որին կարող ենք հասնել նաև Թուրքիայի հետ: Այս կապի նախագիծը կարող է իրագործելի լինել և շատ ավելի կարևոր լինել տարածաշրջանային և գլոբալ առումով, եթե մենք վերսկսենք նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը»,- ընդգծել է նա։

Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան «փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին»՝ բացելով թուրք-հայաստանյան սահմանը և հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։

Հիմա եթերում