Զինծառայող է հանկարծամահ եղել. ՊՆ

11 Օգոստոսի 2025, 15:23

Քաղաքականություն

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։

Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Հիմա եթերում