Ցնցված եմ Սամվել Կարապետյանի մեղադրանքի բնույթից և եկեղեցու նկատմամբ հարձակումից. Ռոբերտ Ամստերդամ

12 Օգոստոսի 2025, 18:22

Քաղաքականություն

Դեռևս եզրակացության չեմ հասել, ես ցնցված եմ այն ամենով, ինչի մասին տեղեկանում եմ կապված մեղադրանքի բնույթի հետ (հեղ. Սամվել Կարապետյանի մեղադրանքը), կապված եկեղեցու նկատմամբ հարձակման հետ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկացի փաստաբան, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ ներկայացնելով Երևան իր այցի մանրամասները:

«21-րդ դարում լինելով քաղաքակիրթ հասարակություն և ունենալ այս մակարդակի հարձակում աշխարհիկ իշխանության կողմից Քրիստոսի զավակների նկատմամբ, անհավանական ու անհանգստացնող երևույթ է: Ես արդեն ասել եմ, որ մենք պետք է երկխոսություն նախաձեռնենք, մենք չպետք է հանցավոր քրեական մեղադրանք առաջադրենք, որոնք ակնհայտորեն քրեական չեն: Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարության հետ խոսի, քննարկի տեղի ունեցածը՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում և ինչ է տեղի ունենում եկեղեցու նկատմամբ, բայց հարձակում եկեղեցու ղեկավարության նկատմամբ ու հարձակում եկեղեցու ֆիզիկական ներկայության նկատմամբ, երբ գիտենք, թե ինչպիսին է եկեղեցու դերը հայ հասարակությունում, կրկնեմ՝ դա իրավունքի գերիշխանության խախտում է, դա միջազգային իրավունքի խախտում է, բարոյականության խախտում է: Խոսքեր չեմ գտնում, որ պետությունը կարող է գնալ այնպիսի մարդկանց հետևից, որոնք սատարել են Քրիստոսի զավակներին»,- ասաց Ռոբերտ Ամստերդամը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Ամստերդամը Երևան է ժամանել օգոստոսի 11-ին: Նրա այցը կապված է եկեղեցուն սատարելու համար կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումների հետ:

Հիմա եթերում