Բաքվի կողմից Կիևին զենքի մատակարարման էմբարգոյի վերացումը կսրի իրավիճակը․ ՌԴ ԱԳՆ

13 Օգոստոսի 2025, 22:14

Քաղաքականություն

Ռուսաստանի դիրքորոշումը Կիևի ռեժիմին զենք մատակարարելու վերաբերյալ քաջ հայտնի է Ադրբեջանին, և նման գործողությունները միայն սրում են իրավիճակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

Դիվանագետը մեկնաբանել է տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման էմբարգոն, եթե ՌԴ ԶՈւ-ն շարունակի հարձակվել Ուկրաինայի տարածքում գտնվող Ադրբեջանի գազային օբյեկտների վրա։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել այս հաղորդագրություններին, և ես կարող եմ ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերներին քաջ հայտնի է Կիևի նեոնացիստական ռեժիմին զենքի կամ երկակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և միայն կսրեն իրավիճակը»,- նշել է նա:

Հիմա եթերում