Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է Սենթ Լուիսի շախմատի մրցաշարում

13 Օգոստոսի 2025, 18:30

Սպորտ

Սենթ Լուիսում մեկնարկել է «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարը։ ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարի առաջին օրվանից հետո գլխավորել է մրցաշարային աղյուսակը։

Առաջին պարտիայում Արոնյանն ավելի ուժեղ է եղել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմմարաջուից (Հնդկաստան), երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավից (Ֆրանսիա), երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատտորովից (Ուզբեկստան)։