Հուսանք՝ Սամվել Կարապետյանը դատարանի դահլիճից ազատ կարձակվի․ Ալեքսան Ալեքսանյան

14 Օգոստոսի 2025, 17:55

Քաղաքականություն

Հույս ունենք՝ դատարանը կկատարի իր աշխատանքն այնպես, ինչպես որ պետք է լինեն ՀՀ դատարանները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում ասաց գործարար Սամվել Կարապետյանի աջակից Ալեքսան Ալեքսանյանը։

«Մեր ակնկալիքն այն է, որ դատարանի դահլիճից Սամվել Կարապետյանն ազատ արձակվի։ Եվ մեծ հույս ունենք, որ դատարանը ի վերջո կկատարի իր աշխատանքն այնպես, ինչպես որ պետք է լինեն դատարանները Հայաստանի Հանրապետությունում՝ ազատ, անկախ իրենց որոշումների մեջ, այլ ոչ թե զանգով կամ որոշակի ստատուսների արդյունքում որոշումներ կայացնեն»,- նշել է նա։

Ալեքսան Ալեքսանյանի խոսքով՝ Ռոբերտ Ամստերդամի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված որոշակի կասկածներ են առաջացել։

«Ռոբերտ Ամստերդամի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված որոշակի կասկածներ էր առաջացել որոշ մարդկանց մոտ, պրոցեսը գնում է, կհասկանանք ինչ կլինի։ Բայց Ամստերդամն իր կարծիքն ասել է, որ սա քաղաքական հետապնդում է, Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ, իսկ ՀՀ կառավարո