Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան. Օվերչուկ
15 Օգոստոսի 2025, 11:55
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ էր Ռուսաստանում։ Մոտ ժամանակներս նույնպես մենք նրան սպասում ենք Ռուսաստանում»,- ասել է նա։
Օվերչուկը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, հնարավոր է, կհանդիպի Փաշինյանի հետ։