Դատավորը կաշկանդված է․ կա հանձնարարություն, որը կատարվելու է․ փաստաբան
15 Օգոստոսի 2025, 20:47
Ակնհայտ է, որ կա հանձնարարություն, հանձնարարությունը կատարվելու է։ Այս մասին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Մենք մեր առջև խնդիր էինք դրել ցույց տալու, թե տարբեր մարմիններ ինչ աստիճանի են պատրաստ կատարելու այդ հանձնարարությունը և ինչ ակնհայտ խայտառակությամբ»,- ասել է նա։
Փաստաբանն ընդգծել է, որ դատավորը կաշկանդված է, խնդիր ունի գործն արագ քննելու։
Մանրամասները՝ տեսանյութում։