Հայկ Տեր-Ներսիսյանը՝ ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

16 Օգոստոսի 2025, 00:10

Քաղաքականություն

Կողմերից յուրաքանչյուրն ունի իր գործիքակազմը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանն՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան բանակցություններին։

«Երկուսն էլ հասկանում են, թե որոնք են միմյանց «կարմիր գծերը»։ Լինելով գերտերություններ՝ երկուսն էլ հասկանում են միմյանց աշխատելաոճը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ այն տարածքները, որոնք գրավել է, մնան, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված է, որպեսզի Ուկրաինայի մնացած մասը բուֆերային գոտի դառնա։

Քաղաքագետը նաև նշել է՝ Ուկրաինայի պատերազմը հնարավորություն ստեղծեց, որպեսզի ԱՄՆ-ը հեղուկ գազ վաճառի եվրոպային։

Մանրամասները՝ տեսանյութում։