Հայ շախմատիստները տպավորիչ արդյունքներ են գրանցել Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում

16 Օգոստոսի 2025, 12:56

Սպորտ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է «7th SKG Open» շախմատի միջազգային մրցաշարը։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի Ա խմբում լավագույն կին մասնակից է ճանաչվել կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5 միավոր:

Նույն խմբում պատանի շախմատիստներ Արեն Մնացականյանը և Ալեքսանդր Ավանեսյանը վաստակել են համապատասխանաբար 5.5 և 5 միավոր: Ալեքսանդր Ավանեսյանը 115.6 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:

Մրցաշարի Բ խմբում Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 5 միավոր և ճանաչվել լավագույնը մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում: Սոֆիան 100.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։

Հիմա եթերում