Կրասնոդարում վերականգնում են հայկական ծխական դպրոցներից մեկը

23 Օգոստոսի 2025, 17:05

Մշակույթ

Կրասնոդարում սկսվել է քաղաքի ամենահին դպրոցական շենքերից մեկի վերականգնումը: Այն կառուցվել է 1913 թվականին՝ Եկատերինոդարի (Կրասնոդար) հայ համայնքի միջոցներով։ Ի սկզբանե այն դարձել է տարածաշրջանի մշակութային և կրթական ժառանգության կարևոր մաս։

Նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Նիկոլայ Կոզո-Պոլյանսկին է, որի աշխատանքները մեծապես ձևավորել են Կուբանի մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը։

Շինությունը ճանաչվել է մշակութային ժառանգության հուշարձան։ Քաղաքային բյուջեից ֆինանսավորվող հիմնանորոգումը նախատեսված է երկու ուսումնական տարվա համար: Հատուկ ուշադրություն է դարձվում շենքի պատմական տեսքի պահպանմանը։ Ինչպես նշում են վարչակազմի ներկայացուցիչները, նախագծի նպատակն է ոչ միայն թարմացնել ենթակառուցվածքը, այլև պահպանել անցյալի ոգին՝ փոխանցելով այն ապագա սերունդներին:

Հիմա եթերում