Սեփական եկեղեցին պաշտպանելու համար մարդուն մեղադրելն անհեթեթություն է. Բաղդասարով

20 Օգոստոսի 2025, 12:38

Քաղաքականություն

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը շնորհավորել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանին հոբելյանի առթիվ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին բարերարի ծննդյան օրն էր։

«Սամվել Սարգսի Կարապետյանը 60 տարեկան է։ Ես նրան ճանաչում եմ որպես մեծ տեղծագործողի և hիանալի կազմակերպչի, մարդ, ով ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։

Մարդուն իր սեփական եկեղեցին պաշտպանելու համար մեղադրելը՝ նրան մեկուսացնելով, անհեթեթություն է, սա աննախադեպ դեպք է ժամանակակից պատմության մեջ։

Սամվել, ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ քեզ 60-ամյակի կապակցությամբ։ Դու դեռ երիտասարդ ես ու եռանդուն, և ես միանգամայն վստահ եմ, որ հայ ժողովրդի դավաճաններից բաղկացած այս բռնապետական ռեժիմը վաղ թե ուշ կպատասխանի իր չարագործությունների համար»,- նշել է Սեմյոն Բաղդասարովը։

Հիմա եթերում