Ցանկացած գիտակից հայ պետք է վերադարձի հույս և նպատակ ունենա․ Արթուր Խաչենց

20 Օգոստոսի 2025, 18:30

Քաղաքականություն

Alpha News-ը զրուցել է արցախցի երգիչ, երգահան Արթուր Խաչենցի հետ՝ կապված ՀՀ վարչապետի այն հայտարարության հետ, թե արցախցիների վերադարձն անիրատեսական է։

«Գաղտնիք չէ, թե այս իշխանությունները որ երկրների շահերն են հետապնդում։ Ցանկացած գիտակից հայ պետք է վերադարձի հույս և նպատակ ունենա, որպեսզի ամեն հայ ապրի և ստեղծագործի իր տանը, այլ ոչ թե դառնա զբոսաշրջիկ»,- ասել է Խաչենցը։

Նրա խոսքով՝ արդար լուծումն այն է, որ եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է նախապատրաստվել պատերազմի։ «Խաղաղություն կնքում են սեփական հողի վրա, այլ ոչ թե թշնամու առջև ծնկի եկած։ Որևիցե մի երկիր չի կարող երաշխավոր լինել, քան սեփական բազկի ուժը կամ սեփական հնարն ու միտքը»,- նշել է նա։

Խաչենցը հայերին և աշխարհին հորդորել է բացել աչքերն ու նայել դեպի հին ու նոր պատմություն։ «Ու կտեսնեք, որ հայն ամեն ժամանակ միայնակ է։ Ինչպես Գարեգին Նժդեհն էր ասում՝ «հայ ժողովրդի ցավն այն է, որ հայն իր պատմությունից այդպես էլ ոչինչ չսովորեց»»,- հավելել է նա։

Հիմա եթերում