Եթե ամերիկացիները մտնեն «Զանգեզուրի միջանցք», դա կոչնչացնի հայ-իրանական հարաբերությունները. Պյոտր Կոլչին

20 Օգոստոսի 2025, 22:53

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Երևան կատարած այցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այն հայտարարությունը, թե «տարածաշրջանում խնդիրների արտահանձնումն այլ տերությունների ավելի է բարդացնում իրավիճակը»։

«Իրանը, իհարկե, կողմ է Հարավային Կովկասում խաղաղությանը։ Նրան բոլորովին պետք չեն ավելորդ կոնֆլիկտներ իր սահմաններին, հատկապես Իսրայելի հետ լարվածության սրման պայմաններում։ Բայց Փաշինյանը Թեհրանի համար ստեղծում է սպառնալիք, որը շատ ավելի բարդ է, քան Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը․ դա «Թրամփի ճանապարհն» է։ Երկրի հյուսիսային սահմանի երկայնքով ԱՄՆ-ի կողմից վերահսկվող երթուղին Իրանի ղեկավարությունը չէր կարող պատկերացնել մեկ տարի առաջ։ Սա սպառնալիք է Իրանի անվտանգության համար։ Փաշինյանը փորձեց վստահեցնել Փեզեշքիանին, որ միջանցքի վերահսկողությունը կլինի Հայաստանի ինքնիշխանության հիման վրա։ Սակայն, ակնհայտորեն, Թրամփին նա խոստացել է ուղիղ հակառակը»,- նշել է Կոլչինը։

Փորձագետի խոսքով՝ Վաշինգտոնին և Բաքվին իր զիջումներով Փաշինյանը ոչ միայն ոչնչացնում է Հայաստանի ինքնիշխանությունը, այլև խնդիրներ է ստեղծում նրա հարևանների համար։

«Չի կարելի անտեսել թուրքական գործոնը։ Անկարայի և Թեհրանի հարաբերությունները լարված են, իսկ թուրքական զորքերի անարգել մուտքն իրանական սահման չի նպաստի լարվածության թուլացմանը։ Այսպիսով, Վաշինգտոնին և Բաքվին իր զիջումներով Փաշինյանը ոչ միայն ոչնչացնում է Հայաստանի ինքնիշխանությունը, այլև խնդիրներ է ստեղծում նրա հարևանների համար։ Եթե ամերիկացիներն իսկապես մտնեն «Զանգեզուրի միջանցք», դա վերջնականապես կոչնչացնի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները»,- ընդգծել է Կոլչինը։