Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Կովկասում խաղաղության հեռանկարները

21 Օգոստոսի 2025, 17:10

Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն X-ի իր էջում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի մասին:

Ֆրանսիայի նախագահը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Կովկասում դրական միտումների մասին, որոնք առաջացել են օգոստոսի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումից հետո:

Նա ընդգծել է ձեռք բերված առաջընթացի պահպանման կարևորությունը, ինչը կարող է հանգեցնել բոլոր սահմանների բացմանը և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդմանը:

Հիմա եթերում