Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը կարժանանան AEF-ի մրցանակին
23 Օգոստոսի 2025, 00:50
Հայկական կրթական հիմնադրամը (American Endowment Foundation, AEF) Ռուբեն Վարդանյանին և նրա տիկնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին կշնորհի հեղինակավոր Educational Visionaries Award մրցանակով: Այսպես է հիմնադրամը գնահատել նրանց ներդրումը գլոբալ կրթության ոլորտում և նրանց մեծ դերը Հայաստանում առաջին UWC Dilijan-ի ստեղծման գործում։
Վերոնիկա Զոնաբենդն անձամբ կմասնակցի հիմնադրամի 75-ամյակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Բևերլի Հիլզի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Beverly Hills Hilton հյուրանոցում: