Էմիլի Մկրտչյանի ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ կինոթատրոններում
25 Օգոստոսի 2025, 14:20
Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» (There Was, There Was Not) վավերագրական ֆիլմը այս աշնանը կցուցադրվի ԱՄՆ-ի կինոթատրոններում: Հոկտեմբերի 10-ից ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի «DCTV Firehouse Cinema»-ում, իսկ հոկտեմբերի 17-ից՝ Գլենդելի «Laemmle Glendale»-ում: Երկրի այլ քաղաքներում ցուցադրությունը կլինի ավելի ուշ:
Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2024 թվականին ԱՄՆ-ում կայացած «True/False Film Fest» վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում, պատմում է արցախցի չորս կանանց ճակատագրերի մասին: