Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը կմասնակցի «Լետֆեստ 2025» փառատոնին

23 Օգոստոսի 2025, 20:25

Սպորտ

Օգոստոսի 23-ին Մոսկվայի «Մուզեոն» զբոսայգում տեղի կունենա «Լետֆեստ 2025» փառատոնը, որը կազմակերպել է Մոսկվայի սպորտի վարչությունը: Միջոցառումը կանցկացվի «I Believe I Can Fly!» կարգախոսի ներքո և կմիավորի 20 թիմ, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի տարբերվող ինքնաշեն թռչող սարքեր։ Սարքերը կգործարկվեն վեց մետրանոց թեքահարթակից։

Մասնակիցների թվում են բլոգերներ, արտիստներ և մարզիկներ, այդ թվում՝ գեղղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը:

Փառատոնը խոստանում է դառնալ ֆանտազիայի, սպորտի և հումորի իսկական տոն։

Հիմա եթերում