«Զանգեզուրի միջանցքը» 30 տարվա ընթացքում 3.6 միլիարդ դոլար կբերի և կփոխի տարածաշրջանի ճակատագիրը․ թուրք նախարար
25 Օգոստոսի 2025, 12:28
Զանգեզուրի ապագա միջանցքի ռազմավարական երթուղին, շինարարության ավարտից հետո, կդառնա թյուրքական աշխարհ, թյուրքական հանրապետություններ և Հեռավոր Արևելք տանող ամենակարճ ճանապարհը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«30-ամյա կանխատեսմամբ՝ նախագիծը 147.6 միլիարդ թուրքական լիրայի (3.6 միլիարդ դոլար) շահույթ կապահովի, իսկ բեռնաշրջանառությունը կկազմի 15 միլիոն տոննա։ Մենք դիտարկում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գիծը ոչ միայն որպես տրանսպորտային գիծ, այլև որպես ռազմավարական ներդրում, որը կփոխի տարածաշրջանի ճակատագիրը։ Այս գիծը կամրապնդի Միջին միջանցքը և մեր երկիրը կդարձնի միջազգային առևտրի ավելի կարևոր հանգույց»,- նշել է Ուրալօղլուն։