Գյուղը գնալով ծերանում է. Խնձորուտի բնակիչ
25 Օգոստոսի 2025, 16:05
1826-1928 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի բնակիչները գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից, գերդաստաններով եկել և հաստատվել են այստեղ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Խնձորուտի բնակիչներից մեկը:
«Ժամանակի ընթացքում երաշտի պատճառով մարդիկ սկսել են տեղահանվել: Եթե բարձրանանք մեր լեռները, կտեսնենք հին բնակատեղիներ, փոքրիկ տների ավերակներ: Դա վկայում է այն մասին, որ այստեղ գերդաստաններ են ապրել։Հետագայում հաստատվել են Հին Խնձորուտում: 1864-1884 թթ․ տեղի եկեղեցին վերանորոգվել է, իսկ 1885-ին Էջմիածնից եկել, օծել են եկեղեցին պետականորեն, այսինքն, հաստատել են, որ այնտեղ կարելի է պատարագներ մատուցել և անվանել են Սուրբ Ստեփանոս»,- ասել է Խնձորուտի բնակչուհին:
Նա նշել է, որ գյուղը գնալով ծերանում է: «Կուզեի՝ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծվեին, որ երիտասարդները հետաքրքրություն գտնեին, մնային և աշխատեին այստեղ: Գյուղի տղամարդկանց մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: