«Ռոսսելխոզնադզոր»-ը հերքել է Հայաստանից մատակարարումների խափանումների մասին լուրերը
26 Օգոստոսի 2025, 12:10
«Ռոսսելխոզնադզոր»-ը հերքել է Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների խափանումների մասին լուրերը:
Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստան է ժամանել գյուղատնտեսական արտադրանքով 146 բեռնատար։ Դրանցից միայն 21 մեքենա է վերադարձվել՝ ռուսական բուսասանիտարական պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հայտնում է РБК-ն։
Այսպիսով, մատակարարումների հիմնական մասն անցել է առանց խոչընդոտների, և իրավիճակը զանգվածային բնույթ չի կրում։