Պետդումայում առաջարկել են խստացնել վերահսկողությունը բժշկական ապահովագրություն չունեցող միգրանտների նկատմամբ
26 Օգոստոսի 2025, 17:14
ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որն ուղղված է բժշկական ապահովագրության ոլորտում միգրանտների նկատմամբ պահանջների խստացմանը: Փաստաթուղթը նախատեսում է ընդլայնել այն հիմքերը, որոնց դեպքում կարելի է բժշկական գաղտնիքին վերաբերող տեղեկություններ փոխանցել ՆԳՆ-ին։
Նախաձեռնության համաձայն՝ եթե օտարերկրյա քաղաքացուն ցուցաբերվի շտապ կամ անհետաձգելի բժշկական օգնություն՝ առանց պարտադիր բժշկական ապահովագրության կամ կամավոր բժշկական ապահովագրության առկայության, բուժհաստատությունը կկարողանա նրա տվյալները փոխանցել ՆԳՆ: Դա թույլ կտա ստուգել Ռուսաստանի տարածքում նման հիվանդի գտնվելու օրինականության առկայությունը։