Մումբայում կբացվի TUMO-ի առաջին կենտրոնը
27 Օգոստոսի 2025, 18:30
TUMO հայկական կրթական ցանցը հայտարարել է Հնդկաստանում իր առաջին կենտրոնի գործարկման մասին. 2025 թվականի նոյեմբերին իր դռները կբացի Մումբայի մասնաճյուղը:
Կենտրոնը կկարողանա ընդունել 12-18 տարեկան մինչև 1500 դեռահասի: Բոլոր ծրագրերը կլինեն անվճար և կընդգրկեն թվային կրթության հիմնական ուղղությունները՝ ռոբոտաշինություն, վեբ մշակում, անիմացիա, 3D մոդելավորում, արհեստական բանականություն, գեյմդեվ, գրաֆիկական դիզայն և կինոարտադրություն:
Ծրագիրն իրականացվում է Shikha Academy-ի հետ համագործակցությամբ և Shantilal Shanghvi Foundation-ի ֆինանսական աջակցությամբ: TUMO-ն նախատեսում է հետագա ընդլայնում Հարավային Ասիայում, այդ թվում՝ նոր կենտրոնների բացում Դելիում, Բանգալորում և Հնդկաստանի այլ խոշոր քաղաքներում: