Իրանի նախագահին չեն բավարարում Հայաստանի ղեկավարի պատասխանները. Վլադիմիր Կիրեև

26 Օգոստոսի 2025, 23:15

Կարծիք | Քաղաքականություն

Եվրասիական միջազգային շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի դիրքորոշումը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունների վերաբերյալ:

Փորձագետի կարծիքով՝ Իրանի նախագահը հարցեր է տալիս Հայաստանի ղեկավարին, և, ըստ երևույթին, ստացված պատասխանները նրան չեն բավարարում:

«Երևանի և Վաշինգտոնի միջև ձևավորված հարաբերությունները ենթադրում են ամերիկացիների ներկայությունը Հայաստանում՝ օպերատիվ գործունեության, ինչպես նաև տրանսպորտային անվտանգության ապահովման, Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական հատվածի միջև տրանսպորտային միջանցքի ապահովման համար։ Խոսքը Իրանի վրա ճնշումների մասին է, քանի որ ամերիկացիներին դա հետաքրքրում է, իհարկե, առաջին հերթին։

Այս պահին Իրանի համար և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը, և՛ Ադրբեջանը ոչ բարեկամական պետություններ են։ Ադրբեջանը դարձել է պրոքսի ուժը Թուրքիայի և Իսրայելի համար։ Իսրայելն ու Թուրքիան Իրանի մրցակիցներն ու ուղղակի հակառակորդներն են։ Ուստի, Իրանի նախագահի այցը Հայաստան կոչված է վերջակետ դնելու իրենց մտահոգություններին։ Իրանի նախագահը հարցեր է տալիս հայ ղեկավարին, և, ըստ երևույթին, ստացված պատասխանները նրան չեն բավարարում։ Դրանք հիմնավոր կասկածներ են, քանի որ Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունները պատմականորեն անտագոնիստական բնույթ են կրում և միանգամայն հիմնավոր է ենթադրել, որ Հայաստանը ևս մեկ վստահված անձ կդառնա Վաշինգտոնի, Անկարայի և Թել Ավիվի համար՝ Իրանի համար սպառնալիք ձևավորող գործունեության համար»,- ասել է Կիրեևը: