Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղաuպանnւթյnւնը

27 Օգոստոսի 2025, 10:00

Քաղաքականություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։

Պատրիկ Բեթ-Դեյվիդը X-ի իր էջում տեղադրել է հարցազրույցը ու կից գրել․ «Վարչապետ Նեթանյահուն պաշտոնապես ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը»։