ՀԷՑ-ը գլխատում են. Ղազինյան
27 Օգոստոսի 2025, 12:38
ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀԷՑ-ից մոտ 45-50 աշխատակից է հեռացվել ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո:
«Կան շատ դիմում գրողներ, որոնք դա արել են տարբեր ճնշումների տակ»,- ասել է Ղազինյանը:
Նա նշել է, որ թեպետ ՀԷՑ-ի 6800 աշխատակիցների մեջ 45-50-ը կարող է փոքր թիվ թվալ, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։