Իսլամ Մախաչևը վստահ է՝ Արման Ծառուկյանը պետք է հաջորդը պայքարի UFC-ի տիտղոսի համար
28 Օգոստոսի 2025, 14:20
Խառը մարտարվեստների ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը վստահ է, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանը պետք է հաջորդը պայքարի UFC-ի տիտղոսի համար:
«Այժմ թեթև քաշային կարգում չեմպիոնական ամենաարդար մենամարտը, իհարկե, Իլիա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև է։ Եթե Արմանը հաջողությամբ անցնի քաշի նվազեցման գործընթացը և ցույց տա իր կարողությունները, ապա հենց նա պետք է դառնա հաջորդ հավակնորդը չեմպիոնական մենամարտի համար»,- ասել է Մախաչևը։
Նա նաև նշել է, որ Արմանը ապահովագրել է մենամարտը։ «Նա քաշի հետ կապված խնդիրներ ուներ, բայց ապացուցեց, որ կարող է քաշ գցել: Կարծում եմ, որ սա այս պահին ամենաարդիական մենամարտն է»,- ասել է Մախաչևը։