Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է համահայկական ուխտագնացության մասնակիցներին

18 Հուլիսի 2023, 10:50

Հայեր

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հուլիսի 5-10-ը Հայաստանում անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին:

Ուխտագնացությունը կազմակերպել էր Հայ եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորումը (ՀԵՀԵՄ): Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրէն Թովմա վարդապետ Խաչատրյանը նշել է, որ հայկական ուխտագնացությանը մասնակցել է շուրջ 150 երիտասարդ` Նվիրապետական աթոռներից, հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից:

Ներկաներին ողջունել է նաեւ ՀԵՀԵՄ հոգեւոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` արձանագրելով, որ եկեղեցասեր երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են ու այսօր եկել են վերանորոգվելու Սուրբ Էջմիածնի խորհրդով և ստանալու Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը: Նորին սրբությունն ընդգծել է, որ խորհրդանշական է համահայկական ուխտագնացության խորագիրը` «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր», քանի որ այս տարի լրանում է Մայր տաճարի հիմնադրման 1720-ամյակը: