Իրանի խորհրդարանում դեմ են արտահայտվել «Զանգեզուրի միջանցք»-ին

28 Օգոստոսի 2025, 16:10

Քաղաքականություն

Ինչպես հաղորդում է «Իրանի ձայնը» տելեգրամյան ալիքը, խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը մտահոգություն է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրա իրականացումը հակասում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին և կարող է սպառնալ ընդհանուր անվտանգությանը:

Խորհրդարանի խոսնակը նաև քննադատել է նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ նրա հայտարարությունները վնասում են Իրանի ազգային շահերին: