Մարգարիտա Սալնազարյանը՝ արծաթե մեդալակիր
29 Օգոստոսի 2025, 00:20
Մերձմոսկովյան շրջանում բնակվող մարզուհի Մարգարիտա Սալնազարյանը արծաթե մեդալ է նվաճել օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում:
65 կգ քաշային Սալնազարյանը կիսաեզրափակիչում հաղթել է եգիպտացի մրցակցին, իսկ հաղթողի կոչման համար մրցավեճում պարտվել է ճապոնացի Մոմոկո Կիտաձեին: