ՌԴ-ն հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը
17 Հուլիսի 2023, 21:36
ՌԴ ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է անվանել Բաքվի գործընկերների հայտարարությունները և հաստատել է մոտ ապագայում Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը։
Փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը նշել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր, որ Մոսկվայի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «թյուրիմացություն և հիասթափություն» է առաջացրել։
Հիշեցնենք, որ Մոսկվան անհրաժեշտ էր համարել անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը` հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ ՌԴ ԱԳՆ — ն այդ մասին հայտարարել էր Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան-Միշել հանդիպման օրը։