Կամո Մանուկյանը՝ գրեփլինգի Եվրոպայի չեմպիոն

29 Օգոստոսի 2025, 23:24

Սպորտ

Օգոստոսի 23-ից 25-ը Ստամբուլում տեղի է ունեցել գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը, որը կազմակերպել էր հեղինակավոր AIGA լիգան: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Արմավիրից 12-ամյա մարզիկ Կամո Մանուկյանը:

«Այս հաղթանակն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Կամոն մարզվում է ինչպես իսկական պրոֆեսիոնալ, չնայած իր պատանի տարիքին»,- նշել է նրա մարզիչ Ալեքսանդր Կիզյակովը։

Հատկանշական է, որ մրցաշարից ընդամենը մեկ շաբաթ առաջ Կամոն ականջի վնասվածք էր ստացել, սակայն չի հրաժարվել մասնակցությունից՝ ցուցաբերելով տոկունություն և հաղթանակի ձգտում։

Հիմա եթերում