Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ է ունեցել Սանտյագոյի թատրոնում
30 Օգոստոսի 2025, 10:53
Սանտյագոյի քաղաքային թատրոնում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Սանտյագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և ամերիկացի անվանի տենոր Ջոնաթան Տետելմանի համերգը․ որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։
Համերգի ընթացքում հնչել են Ջակոմո Պուչչինիի, Ջուզեպպե Վերդիի, Պիետրո Մասկանիի և այլ նշանավոր կոմպոզիտորների օպերաներից արիաներ։ Հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել մաեստրո Օրբելյանի ղեկավարած նվագախմբի և Տետելմանի ելույթը։