«Մեր ձևով» շարժման նպատակը Հայաստանի բարեկեցիկ ներկա և ապագա ապահովելն է․ Արեգա Հովսեփյան
29 Օգոստոսի 2025, 23:45
Սա այն շարժումն է, որը կարողանալու է նոր հստակ ծրագրերով և առաջարկություններով հանդես գալ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։
«Սա մեծ պոտենցիալով ուժ է։ Շարժման մեջ ներգրավված պրոֆեսիոնալները դեռ ցույց են տալու իրենց ունակությունները»,- ասել է նա։
Արեգա Հովսեփյանի խոսքով՝ այս շարժման նպատակը Հայաստանի բարեկեցիկ ներկա և ապագա ապահովելն է։ Նա նշել է, որ շարժումը հասարակական, ժողովրդական շարժում է և քաղաքական կոմպոնենտ չի պարունակում։
«Եթե Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար բարեկեցիկ ապագան ճոխ կյանքն է, մեր պատկերացմամբ, բարեկեցիկ ապագան Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անվտանգ և բարեկեցիկ կյանքն է»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։