Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայաստանի երրորդ ուսը

30 Օգոստոսի 2025, 16:00

Այսօր Հայաստանին ու հայերին հետևողականորեն դրդում են ընտրության՝ ո՛ւմ հետ բարեկամություն անել, առևտուր, կառուցել միասնական տարածք ու ընդհանուր ապագա։ Տարբերակներն են՝ գնալ եվրաինտեգրման ճանապարհով, թուրքադրբեջանական ավանտյուրայում ապավինել ԱՄՆի բարեհաճությանը կամ շարունակել հենվել ռուսական ուսին:

Չնայած թվացյալ բազմավեկտորությանը՝ Հանրապետության ներկայիս ղեկավարության արտաքին քաղաքականության կուրսը նույնքան մշուշոտ է, որքան՝ նոր դաշինքների ուրվագծերը ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանին բոլոր իմաստներով հեռավոր Եվրամիությունը՝ բացի աստղիկներով զարդարված կապույտ դրոշիցդեռ որքա՞ն կհանդուրժի քրիստոնյա հարևանի անկախությունը վտանգավոր աստիճանի մո՜տ գտնվող Ադրբեջանը:

Հարցերը՝ հայ ժողովրդի համար հիմնարարային, շա՜տշատ են:

Ինչպե՞ս այս բոլոր նոր գործընկերներին պատմել, թե ի՛նչ է Հայաստանը, ինչերի՞ միջով է անցել: Ի՞նչ կատակների վրա են ծիծաղում Երևանում ու Գյումրիում, ի՞նչ երգեր են սիրում: Եվ արդյոք կլսե՞ն: Եվրոպացիներն ու ամերիկացիները ջանասիրաբար լռում են հայերի ցեղասպանության մասին, թուրքերն այսօր էլ հայերին որպես առանձին ազգ չեն ընդունում, ադրբեջանցիները դեմ չեն զավթել հայկական հողերը:

Ասում են, թե ընկերը երրորդ ուսի պես է: Սեփականի պես հուսալի: Հնարավո՞ր է արդյոք հույս դնել ա՛յն ուսի վրա, որի հետ ընդհանուր գրեթե ոչինչ չունես: Դժվար թե:

Կարելի՞ է արդյոք խզել Ռուսաստանի ու Հայաստանի բարեկամությունն ու ամբողջական մնալ: Միանշանակ ո՛չ: Եվ ահա թե ինչու:

Հայկական տնտեսության հիմնասյուները

Գաղտնիք չէ, որ հայկական տնտեսությունն արտաքին առևտրի վրա է հիմնված: Հայաստանի ԹՈՓ-1000 հարկատուների 39 տոկոսը առևտրային ընկերություններն են: Արտաքին շուկաներ մատակարարումներից վաստակում են ֆերմերները, սպիրտ արտադրողները, ծաղկավաճառներն ու, վերջապես՝ տրանսպորտային ընկերությունները։ Իսկ հայկական արտադրանքի հիմնական գնորդն արդեն երկար տարիներ Ռուսաստանն է, նա Հայաստանից գնում է գյուղմթերքի 98 տոկոսը, թունդ ալկոհոլի 78 տոկոսը և պանրի, կաթնաշոռի ու ջրի մոտ 87 տոկոսը։

Ռուսաստանին հաջորդող գործընկերը՝ ԱՄԷ-ն, Հանրապետության առևտրաշրջանառությունը երկու անգամ ավելի փոքր ծավալով է ապահովում։ Իսկ եթե ավելի ուշադիր լինենք Էմիրությունների հետ առևտրի սրընթաց աճի մեկ տարվա ընթացքին, ապա պարզ է դառնում, որ Հայաստանի համար այդ ծավալն ապահովել են Ռուսաստանում վերավաճառքները՝ պայմանավորված եվրոպական սահմանափակումների ներդրումներով:

Բնավ գաղտնիք չէ նաև այն, որ երկրում կայուն տնտեսական իրավիճակն ու պարենային անվտանգությունը հիմնվում են ռուսական էժան էներգառեսուրսների (բնական գազի ու Հայկական ԱԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի) և ԵԱՏՄ շրջանակներում անմաքս առևտրի վրա:

Ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա այդտեղ ամեն ինչ պարզ է. Հայաստանում օգտագործվող ցորենի 99,9 տոկոսը, եգիպտացորենի 99,7 տոկոսն ու ցորենի ալյուրի 98,9 տոկոսը ներմուծվում են Ռուսաստանից։ Եվ դրանք ազատ են մաքսատուրքերից, ինչը նշանակում է, որ ավելի մատչելի են հայ ընտանիքների բյուջեների համար։

Ռուսական բիզնեսը եղել է ու շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առանցքային ներդրողը: Հանրապետությունում գործում է ռուսական խոշոր 40 ընկերություն, որոնց ներդրումային նախագծերն ու հարկային վճարները միլիարդավոր դոլարներ են կազմում: Դրանց թվում են, օրինակ, թե՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, թե՛ «Գազպրոմ Արմենիան» ու թե՛ Wildberries-ը:

Հայ-ռուսական հարաբերությունների հաջողությունն ունի 2 բաղադրիչ. Եվրասիական տնտեսական միությունն իր անմաքս առևտրով, միասնական կանոնակարգերով ու տրանսպորտային կարկասով, և մատակարարների, առևտրային ընկերությունների, արտադրողների միջև հաստատված կապերը: Կապերը, որոնք ստեղծվում են ընդհանուր պատմության, մշակույթի, այդ թվում նաև՝ բիզնես-մշակույթի վրա և շփման մեկ լեզվով:

Պատմության գենետիկ հիշողությունը

Ասում են, թե երկրի վրա երկու հնագույն ժողովուրդ է մնացել՝ հայերն ու հրեաները: Ու իրենց հազարամյա պատմության մեծ մասը հայերն ապրել են Ռուսաստանի հետ միությամբ: Զրկված սեփական պետականությունից՝ հայերը պաշտպանություն ու ապաստան են գտել. պատիվ ու հարգանք վայելել թե՛ Ռուսական կայսրությունում, թե՛ Խորհրդային միությունում:

Պատմականորեն այնպես է ստացվել, որ Ռուսաստանի դերը հայ ժողովրդի կյանքում անփոխարինելի է: Օսմանյան ցեղասպանությունից փրկվելուց ու 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնությունից մինչև մեր օրերում դպրոցական սննդի ծրագրերի ֆինանսավորումը: Հայաստանը միշտ էլ պաշտպանություն ու օգնություն է ստացել Ռուսաստանից։

Ռուս ու հայ զինվորները կողք կողքի կռվել են թե՛ ռուս-թուրքական պատերազմում, թե՛ Մեծ Հայրենականում: 500 հազար կարմիրբանակային, որ նացիստներին չթողեցին գրավել աշխարհը, հայ էին:

Այս ամենը շատ ավելին է, քան պատմական գործակցության կապերը: Սա ճակատագրերի միասնություն է, որը պահվում է գենետիկ հիշողության մեջ:

Դրանում պահվում է նաև թուրքական ժամանակաշրջանը: Պահվում է իբրև հայկական գողգոթա, որպես հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ամենասև էջեր։ Այդ նույն հիշողությունն էլ հուշում է, որ Հայաստանը Ստամբուլից միշտ ավելի լավ կնայվի որպես «արևմտյան Ադրբեջան»:

Եվրոպական հանրությունը նույնպես ցանկություն չունի հասկանալու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը: Ցեղասպանության թեման դիվանագիտորեն թաքցնում են՝ Հայաստանին առաջարկելով մանկուրտի ուղին՝ մարդու, ով չի հիշում, թե ո՛վ է ու որտեղի՛ց:

Միասնության տարածք

Ռուսաստանն ու Հայաստանը քարտեզի վրա հատման կետեր չունեն, բայց դրանով իսկ ավելի ամուր, ավելի դիմացկուն ու արժեքավոր է այն ընդհանուր տարածքը, որը ձևավորվել է երկու երկրների մարդկանց ու մշակույթների միջև:

Այն ստեղծվել է Ռուսական կայսրությունում Հայաստանի երկու դարերի ու Խորհրդային Միությունում գրեթե 70 տարվա ընթացքում։ Դրանք մարդկանց սերունդներ են, որոնք գիտեին նույն երգերը, սովորել են նույն դասագրքերով, դիտել են նույն ֆիլմերը, միասին ուրախացել ու տխրել։

Այվազովսկիով, Փարաջանովով ու Խաչատրյանով հավասարապես հպարտանում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։ Ե՛վ հայկական, և՛ ռուսական թատրոնների ազդագրերը դժվար է պատկերացնել առանց Չայկովսկու, Չեխովի, Օստրովսկու անունների, իսկ ընդհանուր առմամբ թատերական մշակույթը՝ առանց Վախթանգովի հանճարի: Ե՛վ ռուսին, և՛  հային հուզում է Թարիվերդիևի մեղեդին։ Թե՛ մեկը, թե մյուսն անպայման կծիծաղի Դովլաթովի հեգնական պատմությունների վրա։

Թերևս, համաշխարհային քարտեզի վրա դժվար է գտնել այդպիսի խորը ու միմյանց նկատմամբ անկեղծ հարգանքի վրա հիմնված մշակույթների միահյուսում:

Իսկ ռուսերենի լավ իմացությունը երբե՛ք չի խանգարել հային՝ լավ խոսել ու գրել մայրենի լեզվով։ Բայց հոգատար ծնողները միշտ կարծում էին, որ իրենց երեխաների համար լավ ռուսերենն ավելի շատ հնարավորություններ կստեղծի: Իզուր չէ, որ ռուսաց լեզվին հայտարարած բոյկոտի կարճ ժամանակահատվածում մտավորականների հսկայական բազմություն լքեց Հայաստանը:

Ռուսաց լեզուն հայերին մի՛շտ է օգնել գումար վաստակել: Անգամ այսօր ռուսերենի լավ իմացությամբ զբոսավարները հայկական աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններից են, չէ՞ որ դեպի Հայաստան հիմնական տուրիստական հոսքը ռուսականն է։

Իսկ հիմա լրջորեն քննարկում են հայկական դպրոցներում թուրքերեն սովորելու հնարավորությունը։ էլ ինչպե՞ս կոչես այս նախաձեռնությունը, եթե ոչ սպառնալիք:

Մինչ Եվրոպայում կիրառում են չեղարկման մշակույթը, Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնում են մշակութային երկխոսությունը: Մինչ եվրոպական թատրոնները ստիպված են իրենց խաղացանկի մի մասը լցնել ԼԳԲՏ օրակարգով ու դերասանական կազմում ներառել տրանսգենդեր անձանց, Ռուսաստանն ու Հայաստանը կենտրոնանում են հավերժական արժեքների վրա՝ ընտանիք, սեր և բարեկամություն, հավատարմություն։ Ու քիչ հավանական է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում հանդիսատեսը կգնահատի բեմում ԼԳԲՏ գրաքննությունը: Եվրոպական ազատ բարքերը չափազանց խորթ են ավանդական մշակույթին, իսկ  դեռ չհասունացած մանկական մտքի համար՝ առնվազն վնասակար:

Մի Աստված, մի կրոն

Բաքվի ու Ստամբուլի ձայները հաճախ են միաձուլվում, չէ՞ որ նրանք մի արյուն, մի կրոն ունեն: Իսկ կրոնի ուժը չի կարելի թերագնահատել:

Հայաստանի ու Ռուսաստանի համար միևնույն՝ քրիստոնեական աշխարհընկալումը միշտ յուրահատուկ է եղել: Խաղաղասեր, ամենաներող: Մեր երկու երկրների եկեղեցիները խնամքով ու ջանասիրաբար պահպանեցին իրենց պետականությունն ու մշակույթը՝ ամենադժվարին տարիներին պաշտպանելով դրանք վանական մենաստաններով։ Ի տարբերություն կաթոլիկության՝ ուղղափառությունը մշտապես ասկետի դիրք է զբաղեցրել. ուղղափառ եկեղեցու խնդիրը մխիթարություն, հույս ու աջակցություն տալն է։  Ուղղափառ եկեղեցին նաև թույլ չի տալիս խեղաթյուրել ընտանիքի սուրբ ինստիտուտը, մինչդեռ կաթոլիկ հովիվները պատրաստակամորեն ու սիրով ընտանիք են կոչում բոլորովին հակաբնական միությունները:

Իզուր չէ, որ Ռուսաստանում հայերն ազատորեն այցելում են ուղղափառ եկեղեցիներ։ Ռուս Ուղղափառ ու Հայ Առաքելական եկեղեցիների միջև Աստծո հետ մարդու հաղորդակցության բոլո՜ր հիմնական իմաստները նույնն են: Իսկ եթե հավատը մեկն է, ապա ըմբռնումը միշտ կլինի։

Մարդը մարդուն՝ եղբայր

Ռուսաստանում հայերը վաղուց օտարերկրացի չեն համարվում։ Ընդունված չէ: Այստեղ է ամենամեծ ու ամենաակտիվ հայկական սփյուռքը, որը չի կորցրել իր կապերը Հայրենիքի հետ: Թե՛ Ռուսաստանում ու թե՛ Հայաստանում ոչ ոքի չեն զարմացնում խառը ամուսնությունները. դա նորմա է: Ընդհանուր պատմությունը, մշակույթն ու կրոնը սահմանմամբ անհնար են դարձրել ազգայնականությունը ռուսների ու հայերի միջև։ Մարդիկ կատակում են, որ հայերի ու ռուսների միջև մարդկային կապերը նույնքան ամուր են, որքան՝ հայկական կոնյակը։

Էպիլոգ

Ասում են՝ հայերի հոգեկերտվածքի առանձնահատկությունը ստեղծագործելու ձգտումն է: Եվ այդ հատկանիշն ամբողջապես դրսևորվեց Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մենք երկար, բարդ ճանապարհ ենք անցել, բայց այն անցել ենք միասին, ձեռք ձեռքի, ուս ուսի տված։ Այսպես Հայաստանն ունեցավ երրորդ ուս՝ ռուսական ուս։ Ուս, որի վրա մի՜շտ կարող ես հույս դնել: Ընկերոջ ուս: Ինչպես իմաստուն գրել է Ռասուլ Համզաթովը, «на земле друзей не так уж много:
опасайтесь потерять друзей» / «երկրի վրա ընկերներն այնքան էլ շատ չեն. զգուշացեք ընկերներին կորցնելուց»: