Փաշինյանը կարող է մասնակցել «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին. ՌԴ ԱԳՆ

30 Օգոստոսի 2025, 14:23

Քաղաքականություն

Մոսկվայում չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-28-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակտիվորեն պատրաստվում է միջոցառմանը, իսկ պետությունների ղեկավարներին հրավերներն ուղարկվել են նախապես։

«Մենք մի շարք երկրներից պատասխաններ ենք ստացել և չենք բացառում, որ Հայաստանի վարչապետը կժամանի համաժողովին։ Սակայն վերջնական հաստատում պետք է սպասել Երևանից»,- նշել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան հետևում է Հայաստանի շահագրգռվածությանը խաղաղ ատոմի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հարցում։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր սեպտեմբերի վերջին Ռուսաստան այցելելու մտադրության մասին։ Բացի այդ, նա հույս է հայտնել Չինաստանում ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիմա եթերում