Աբխազիայի հայ համայնքում նշել են Գիտելիքի օրը

02 Սեպտեմբերի 2025, 17:05

Կրթություն

Սեպտեմբերի 1-ը հատուկ օր է՝ լցված հուզմունքով, ուրախությամբ և հույսով: Աբխազիայի Հանրապետության դպրոցներում հնչել է առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը: Հայ համայնքի ներկայացուցիչները ջերմությամբ և հպարտությամբ մասնակցել են տոնական միջոցառմանը՝ շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին այս լուսավոր տոնի կապակցությամբ:

Առաջին դասարանցիների համար սա առաջին քայլն է դեպի գիտելիքների հետաքրքրաշարժ աշխարհ, իսկ ավագ դպրոցի աշակերտների համար՝ կարևոր փուլ դեպի հասունություն տանող ճանապարհին։