Արցախի երեխաները՝ «Պաչա Մամա» ալպակների այգում
03 Սեպտեմբերի 2025, 10:00
Ռոստովի հայ համայնքը, «Օրիորդ» կանանց ակումբը և «Պաչա Մամա» ալպակների այգին անմոռանալի միջոցառում են կազմակերպել արցախցի երեխաների համար: Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել շրջայց այգում, որտեղ երեխաներն իմացել են ալպակաների մասին զարմանալի փաստեր:
Երեխաները ծանոթացել են կենդանիների հետ, կերակրել նրանց։ Սա արցախցի երեխաների համար ամառային արձակուրդների պայծառ ու բարի ավարտն էր։