Նաոմի Քեմփբելը «Vogue Brazil»-ի շապիկի համար ընտրել է Արա Վարդանյանի զարդերը
04 Սեպտեմբերի 2025, 10:00
Համաշխարհային նորաձևության դեմք Նաոմի Քեմփբելը զարդարել է բրազիլական Vogue պարբերականի սեպտեմբերյան համարը՝ դրա շապիկին հայտնվելով հայազգի ոսկերիչ Արա Վարդանյանի տպավորիչ զարդերով:
Շնորհանդեսի համար սուպերմոդելն ընտրել է էլեգանտ մատանիներ և ականջօղեր՝ ադամանդներով և ռուբելիտով՝ «Ara Vartanian» բրենդի յուրահատուկ ոճով։
Ոսկերիչը նշել է, որ Նաոմին իր աշխատանքների վաղեմի երկրպագուն է և ուրախություն է հայտնել իրենց երկարամյա ստեղծագործական համագործակցության համար։