Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մոռանանք մեր անցյալը. Հարութ Սասունյան
03 Սեպտեմբերի 2025, 12:46
Եթե մոռանանք մեր պատմական հողերը, դա օգուտ է մեր թշնամիներին, և ներկա իշխանությունները դա են ուզում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
«Թշնամին կարող է ֆիզիկապես գրավել հողատարածքը, բայց չի կարող սրբել մեր հիշողությունը»,- ասել է նա:
Սասունյանի խոսքով՝ պետք է մեր մտքերում պահենք Արցախի հարցը, որպեսզի պատրաստ լինենք մի օր վերադառնալ Արցախ:
Պատասխանելով հարցին, թե ինչու է Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի մոռանանք մեր անցյալը, Սասունյանն ասել է. «Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի մոռանանք մեր անցյալը: Դա է պատճառը, որ նա ասում է իրական Հայաստան, ոչ թե պատմական Հայաստան, Հայաստանի պատմություն, ոչ թե հայոց պատմություն, Հայաստանի բանակ, ոչ թե հայոց բանակ: Մեր բոլոր ազգային խորհրդանիշներն ուզում են աղավաղել»:
Անդրադառնալով Ցեղասպանության հուշահամալիրում կատարվող շինարարական աշխատանքներին, Սասունյանը նշել է. «Գալու է մի օր, երբ Փաշինյանն ասի, որ Ցեղասպանության թանգարանը պահելը թշնամական արարք է Թուրքիայի հանդեպ, պետք է փակենք հուշարձանը, որպեսզի խաղաղ ապրենք մեր հարևանների հետ»:
Այսինքն, խաղաղությունը, նրա խոսքով, Փաշինյանի համար նման է ստրկության:
Մանրամասները՝ տեսանյութում: